Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Դեռ հայտնի չէ

Դեռ հայտնի չէ
30.09.2013 | 12:20

Այսօր Սերժ Սարգսյանը ԱԺ քննարկմանն է ներկայացրել Հայաստանի անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին առաջարկությունը:

Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ իշխանությունները մտադիր են քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին հենց համաներմամբ էլ ազատ արձակել: Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանին քաղբանտարկյալ ճանաչելու և նրան ազատ արձակելու համար Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել համազգային կոմիտե ստեղծելու նախաձեռնությամբ, որին միացել են շուրջ երկու հարյուր քաղաքացիներ:

ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք համաներումը կտարածվի Տիգրան Առաքելյանի վրա, թե՞ ոչ:

«Դեռ չունեմ նախագիծը»,- ասաց Արմեն Խաչատրյանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1304

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ